Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ-ն նիստ չի անի. պատգամավորները տեղ չեն հասել (տեսանյութ)

Հասարակություն
AJ-nor4

ԱԺ հերթական նիստն այսօր չկայացավ` քվորումի բացակայության պատճառով։ Նիստին ներկա էին միայն ՀՀԿ պատգամավորներ։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ ԱԺ կանոնակարգով գրանցումը կշարուկնա մինչեւ 4 ժամ։ Նիստին ներկա "Ծառուկյան" խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ իրենք քաղաքական բոյկոտ են հայտարարել։ Նիստը տեւեց 10 րոպե։ Քիչ առաջ խորհրդարանի միջանցքում ընդհարում տեղի ունեցավ ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանի եւ "Ծառուկյան" խմբակցության պատգամավոր Նաիրա զոհրաբյանի միջեւ: "Եթե դու մի անգամ էլ փորձես իմ կամ իմ խմբակցության անդամներից մեկի ելույթի ժամանակ ռեպլիկ թողել կամ ինչ-որ բան անել, կտեսնես",- ԱԺ միջանցքում դիմելով Շուշան Պետրոսյանին` ասաց տիկին Զոհրաբյանը։ Շուշան Պետրոսյանը որեւէ կերպ չմեկնաբանեց` վստահեցնելով, թե ինքը որեւէ բան չի ասել։ կատարվածը: "Ես արդեն ասացի այն, ինչ ասացի",- ի պատասխան լրագրողների հարցերին` ասաց Նաիրա Զոհրաբյանը։ Ի դեպ, այսօր ԱԺ նիստին գրանցել էր 29 պատգամավոր։ Բացի ՀՀԿ խմբակցությունից գրանցել էին Ելք խմբակցությունից Արտակ Զեյնալյանն ու "Ծառուկյան" խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը` հանդես գալով հայտարարությամբ։ Ի դեպ, Ծառուկյան" խմբակցության պատգամավորները գրեթե ամբողջ կազմով ԱԺ-ում էին, սակայն նիստերի դահլիճ չմտան։