Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաբուլի ահաբեկչության 29 զոհից 7-ը լրագրող է (տեսանյութ)

Քաղաքականություն
566987-1

Աֆղանստանի հարավում գտնվող Քանդաղար քաղաքում մահապարտ ահաբեկչի կողմից իրականացվել է երկու պայթյուն։ Սկզբում շևջանառվում էր 11 զոհի մասին լուրերը։  Այս ժամի դրությամբ  զոհերի թիվը հասել է 29-ի. հայտնում է tolonews.com-ը: 29 մարդ զոհվել է, որոնցից 7-ը լրագրողներ։ Կա 49-ը վիրավոր երկուշաբթի առավոտյան Քաբուլում տեղի ունեցած պայթյունների հետևանքով: Այս մասին լուրը հաստատել են տեղի իշխանությունները: Հաղորդվում է, որ պայթյունների շարքի պատասխանատվությունը ստանձնել է  «Իսլամական պետություն»  ահաբեկչական խմբավորումը: Առաջին պայթյունը տեղի է ունեցել Քաբուլից 8 կմ հեռավորության վրա. մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցերել է մոտոցիկլետի վրա: Երկրորդ պայթյունը հնչել է 20 րոպե անց, դարձյալ մահապարտ  ահաբեկչի կողմից, որն իրեն պայթեցրել է լրագրողների և ոստիկանների ներկայությամբ ու խլելով նրանցից շատերի կյանքը: