Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live.Փաշինյանի հանդիպումը «ՀՀԿ» խմբակցության հետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled-collagcce

ՀՀԿ խմբակցության հատուկ նիստին խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ այսօր մինչեւ ժամը 18:00-ն ժամանակ կա վարչապետի թեկնածու առաջադրելու։ Նիստին մասնակցում է նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Նիստը սկսել չէր ստացվում. ԶԼՄ ներկայացուցիչներն այնքան շատ էին, որ պատգամավորները չէին կարողանում ոչ տեսնել, ոչ լսել նրան։ Պարոն Փաշինյանն իր խոսքում նշեց, որ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ճանապարհներ կան, ինչը գնահատելի է. «Այս օրերին կուտակված պոզիտիվ էներգիան պետք է ճիշտ օգտագործել։ Քաղաքական թշնամանքի էջը փակել ու սկսել համերաշխությունը։ Հաղթողներ ու պարտվողներ, այլ համազգային հաղթանակ, քանի որ այդ պրոցեսը ներգրավել է ոչ միայն հայաստանցիների մեծ մասին, այլեւ Սփյուռքին։ Լավատեսության ու ապագայի նկատմամբ հաղթանակը պետք է լինի։ Շնորհակալություն նման հնարավորության համար։ Կա բացառիկ հնարավորություն լուծելու քաղաքական ճգնաժամը ու արձանագրել ժողովրդի հաղթանակը, որը որեւէ կերպ չպետք է արձանագրվի` որպես որեւէ մեկի պարտություն»։ ՀՀԿ խմբակցության հատուկ նիստին այսօր Էդուարդ Շարմազանովը նշեց, որ  Ելք խմբակցությունը միշտ քննադատել է մեզ ԵՏՄ անդամակցելու համար` համարելով, որ դա մեր մեծագույն սխալներից մեկն է. «Հիմա ասում եք, որ դուրս չենք գալու ձեր վարչապետության ժամանակ։ Հիմա մենք ձեր որ ասածը հիմք ընդունենք։ Հնարավո՞ր է,  որ ձեր վարչապետ ընտրվելու դեպքում 180 աստիճանով Նիկոլ Փաշինյան վարչապետի քայլերը Նիկոլ Փաշինյան ընդդիմադիր գործչի քայլերից տարբերվի»: Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց. «Ընդդիմադիր գործունեության շրջանում ես դեմ եմ քվեարկել ԵՏՄ անդամակցությանը, քանի որ կտրուկ շրջադարձերը կարող են վտանգավոր լինեն երկրի համար։ ԵՏՄ դուրս գալու մասին ասել եմ` երբ ընդդիմադիր գործիչ ես, հնարավորություն չունես քննարկելու, լուծելու բոլոր խնդիրները։ Այլ է, երբ իշխանություն ես ու ունես հնարավորություն փոփոխություն անելու։ Նույն հիմնավորումներով էլի ասում եմ, որ վարչապետ դառնալով` չենք դադարեցնելու ԵՏՄ անդամակցությունը ու խնդիրները քննարկելով ենք լուծելու»: «Չհամոզեցիք։ Ես չեմ կարծում, որ ընդդիմադիր կամ իշխանություն լինելով պետք է տարբերվեն ձեր կարծիքները. քաղաքական պլատֆորմը պետք է հստակ լինի։ Դուք հենց նոր շատ լավ ասացիք, որ մեր կողմից ԵՏՄ անդամակցությունը սպասարկել է պետական շահը»,-նկատեց պարոն Շարմազանովը։ «Ես նորից եմ ասում` իշխանությունը պարտավոր է հաշվի նստել առկա իրողությունների հետ ու այս իշխանություն դրանով է խնդրի առաջ կանգնել, որ հաշվի չի նստել դրա հետ»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։ ՀՀԿ խմբակցության հատուկ նիստին այսօր ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին նախկին հայտարարությունները. «Անգամ ասացիք` ՀԱՊԿ-ՀԱՊԿ, դարձրիկ Բրյուս Լի»: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մեր շարժմանը շատ մեծ անդրադարձներ չեմ եղել ու ասել, որ այս գործընթացում որեւէ աշխարհաքաղաքական կոնտեքստ չկա: Մենք ասում ենք, որ բոլոր այս կառույցներից դուրս չենք գալիս, սակայն չենք էլ ասում, որ ամեն ինչ իդեալական է, ամեն ինչ գործընկերային մթնոլորտում պետք է լուծենք։ Պարտավորությունների փոխադարձ հստակեցում»: ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանն իր հերթին Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց ԵՏՄ հետ կապված նրա հայտարարությունները` մեջբերելով նրա խոսքերից. «Ի՞նչ փոխվեց այս վեց ամսվա ընթացքում ԵՏՄ հարցում ձեր մոտեցումներներում։ Նաեւ` ԵՄ պայմանագիրն եք ջուր համարել»: Նիկոլ Փաշինյանը կրկին ասաց, որ ամեն ինչ պետք է քննարկել իրողություններից ելնելով։ ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը հարց ուղղելով, նշեց. «Գիտեք, որ ձեր տված բոլոր խոստումների իրականացման գործիքը Կառավարությունն է։ Հուսով եմ, որ ձեզ կհաջողվի վաղը ստանալ իշխանություն։ Ո՞վ կլինի ձեր առաջին փոխվարչապետը կամ նախարարները։ Սա հռետորական հարց չէ կամ որեւէ մեկի հետաքրքրասիրությունը բավարարելու միտում չունի։ Պետք է պատկերացնել այն ուրվագիծը, որը կարող է հույս ներշնչել, ոչ այս պոզիտիվ կապիտալը քաղաքական կապիտալի կվերածվի»: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Համարում եմ, որ ֆորս մաժորային իրավիճակում է լինում իշխանափոխությունը, դրա համար առաջին խնդիրը, որ պետք է լուծվի, դա այն է, որ արձանագրվի այն հենարանը, որը ուղղակի կամ անուղղակի դառնում է վարչապետի գործառույթի իրականացնողը։ Մեր նպատակը համերաշխության մթնոլորտի ստեղծումն է։ Կառավարության կազմը կձեւավորվի այն բանից հետո, թե վաղը քվեարկության արդյունքում քաղաքական ինչ պատկեր կձեւավորվի ու քաղաքական ինչ քննարկումներ կհաջորդեն«։ Խոսրով Հարությունյամը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը` անուններ չնշելով անորոշությունը մեծացնում է։