Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոսկվայից Գյումրի թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիում

Քաղաքականություն
1495756467

Ինքնաթիռը, որը թռչում էր Մոսկվայից Գյումրի՝  հարկադիր վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիում։ Պատճառը  ինքնաթիռում ծխող տղամարդն է եղել։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ «Միներալնիե Վոդի օդանավակայանում ոստիկանության աշխատակիցները վարչական արձանագրություն են կազմել Մոսկվա–Գյումրի ավիաչվերթի ծխող ուղեւորի նկատմամբ»,–հայտնել է նա։ Վոլկի խոսքով՝ Միներալնիե Վոդիում հարկադիր վայրէջքից հետո  անձնակազմի հրամանատարը դիմել է տրանսպորտային ոստիկանության աշխատակիցներին  կապված թռիչքի ժամանակ ինքնաթիռում ծխող 1974 թվականին ծնված տղամարդու հետ։