Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՄ դեսպանությունների հայտարարությունը  քաղաքական իրավիճակի վերաբերյալ

Քաղաքականություն
eu_armenia

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության եւ ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների հայտարարությունը  քաղաքական իրավիճակի վերաբերյալ   Երեւան, 30 ապրիլի 2018թ   Եվրոպական միությունը վերստին հաստատում է աջակցությունը Հայաստանում` բարեկեցիկ եւ ժողովրդավարական հասարակության զարգացմանն ուղղված ջանքերին:    Այս համատեքստում ծայրահեղ կարեւոր է բոլոր կողմերի ներգրավմամբ համապարփակ երկխոսությունը` Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձևավորման շուրջ, որը բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից։ Եվրոպական միությունը շարունակում է աջակցել այդ հարցում նախագահ Արմեն Սարգսյանի ջանքերին:      Շարունակում է կարեւոր մնալ այն, որ ներգրավված բոլոր կողմերը, ներառյալ իրավապահ մարմինները եւ հավաքների եւ ազատ արտահայտման իրենց իրավունքն իրացնողները ցուցաբերեն զսպվածություն եւ պատասխանատվություն: