Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» Երեւանում հաղթեց «Փյունիկին» (տեսանյութ)

Սպորտ
a1shirak-win-1

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրի ավարտական խաղում Գյումրիի «Շիրակը» հյուրընկալվելիս հաղթեց Երեւանի «Փյունիկին»:   Հանդիպման 12-րդ րոպեին Իգոր Ստանոեւիչն առաջ մղեց շիրակցիներին, իսկ 37-ին Մուսա Բակայոկոն ամրապնդեց առավելությունը: Երկրորդ խաղակեսում տանտերերին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը: Պատասխան միակ գոլը 63-րդ րոպեին հեղինակեց «Փյունիկի» հարձակվող Հովհաննես Պողոսյանը:   Այդպիսով, «Շիրակը» հաղթեց 2:1 հաշվով, վաստակեց 44 միավոր եւ կրկին միանձյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում ընթացող «Ալաշկերտը» առաջատարից հետ է մնում 3, իսկ նրան հաջորդոց «Բանանցը»՝ 5 միավորով:   «Փյունիկը» 29 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը եւ դեռեւս 6 բալով հետ է մնում «Գանձասար-Կապանից»: Աղյուսակը եզրափակում է «Արարատը»՝ 17 միավոր:   https://www.youtube.com/watch?v=rLQ8txSpBrs&feature=youtu.be