A
A
Արթուր Ալեքսանյանը եւ թիմակիցները մեկնել են Ռուսաստան
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն այսօր առավոտյան մեկնել է Ռուսաստանի Կասպիյսկ քաղաք, որտեղ ապրիլի 30-ից մինչեւ մայիսի 6-ը կայանալու է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Մեր թիմի կազմն այսպիսի տեսք ունի. 60 կգ քաշային կարգ՝ Արմեն Մելիքյան, 63 կգ՝ Սլավիկ Գալստյան, 67 կգ՝ Կարեն Ասլանյան, 77 կգ՝ Կարապետ Չալյան, 82 կգ՝ Մաքսիմ Մանուկյան, 87 կգ՝ Արթուր Շահինյան, 97 կգ՝ Արթուր Ալեքսանյան: Նշենք, որ Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա երեք՝ 55 կգ, 72 կգ եւ 130 կգ քաշային կարգերում: Ըստ մեր հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի, այդ քաշային կարգերի մեր մարզիկները դեռ ձեռք չեն բերել համապատասխան մարզավիճակ: