Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յուրգեն Կլոպը աջակցել է «Լիվերպուլի» դանակահարված երկրպագուին (տեսանյութ)

Սպորտ
sport-liverpul

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Անգլիայի առաջնության 36-րդ տուրի խաղից առաջ իր զորակցությունն է հայտնել թիմի երկրպագու Շոն Կոկսին, որը տուժել էր «Ռոմայի» հետ չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ խաղից առաջ: Ինչպես նշում է This is Anfield կայքը, գերմանացի մասնագետը խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսին ներկայացրել է Իռլանդիայի դրոշի գույներով տարբերանշանով, քանի որ թիմի երկրպագուն ազգությամբ իռլանդացի է եղել: «Հավատս չի գալիս, որ նման բան է տեղի ունեցել: Մեր մտքերն այժմ Շոնի եւ նրա ընտանիքի հետ են», - ասել է Յուրգեն Կլոպը: Նույն լրատվամիջոցի կողմից կազմակերպած դրամահավաքի արդյունքում հանգանակվել է 53.135 ֆունտ ստեռլինգ, որը կծախսվի ֆուտբոլասերի բուժման եւ այլ նպատակների համար: Նշենք, որ 53-ամյա Շոն Կոկսը դանակահարվել էր չեմպիոնների լիգայի  «Լիվերպուլ» -  «Ռոմա» խաղից առաջ եւ անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց: Այժմ նա գտնվում է կլինիկական կոմայի  մեջ: Լիվերպուլի ոստիկանությունը ձերբակակել է իտալացի երկու ֆաների՝ 20-ամյա Ֆիլիպո Լոմբարդիին ու 29-ամյա Դանիելե Սկիուսկոյին: Նրանց արդեն ներկայացրել են մեղադրանք: