Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Կարապետյանը պարզապես ուզում է ցույց տալ, թե ունի Ռուսաստանի աջակցությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol-13

Կարեն Կարապետյանը մերժեց բանակցության հրավերը. Նիկոլ Փաշինյանը ասուլիս է հրավիրել։   

«Նախօրեին ՀՀԿ խմբակցությունը հայտարարեց, որ պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց՝ առանց նախապայմանների, բայց Կարեն Կարապետյանն այսօր չեկավ հանդիպման: Կարեն Կարապետյանի տեղը հիմա զբաղեցնում է իմ պայուսակը»,- հայկական ու միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը: «Մայիսի 1-ին՝ վարչապետի ընտրության օրը, կանխորոշում ենք ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիների Երևանի փողոցներում ու կոչ ենք անում բոլորին՝ մայիսի 1-ի առավոտյան 08:00-ին լինել Երևանում ու հեղեղել փողոցներն ու հրապարակները: Հույս ունեմ, որ ՀՅԴ-ն ու Ծառուկյանն իրենց դիրքորոշումը շուտով կհստակեցնեն ու մինչև մայիսի 1-ը կհայտարարեն՝ ինչպես են պատրասվում քվեարկել»,- ասաց ընդդիմադիր գործիչը: Անդրադառնալով Պուտին-Կարապետյան երեկվա հետախոսազրույցին, նշեց. «Գնահատում եմ, որ Ռուսաստանն, ինչպես միջազգային իրավունքը հարգող պետություն, չի միջամտում ՀՀ ներքին գործերին: Սա բացառապես ՀՀ ներքին գործն է ու այս շարժումը չունի աշխարհաքաղաքական կոնտեքստ: Կարեն Կարապետյանը պարզապես ուզում է ցույց տալ, թե ունի Ռուսաստանի աջակցությունը»,- նշեց նա: Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին խոսակցությունները լուրջ չեն,  հայտարարեց  Նիկոլ Փաշինյանը: Պատասխանելով հարցին, թե համապատասխանո՞ւմ է օրենքին վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի Հայաստանում բնակվելու ցենզը՝ Փաշինյանը նշեց, որ տվյալներին չի տիրապետում եւ այդ հարցով պետք է զբաղվեն հասարակական կազմակերպությունները։ Սակայն, Փաշինյանի խոսքով, ընդհանուր առմամբ, դա ոչինչ չի փոխում։ Նրա խոսքով՝ եթե ՀՀԿ-ն չզիջի դիրքերը, ճգնաժամն ավելի կխորանա. «Մենք թույլ չենք տա խլել ժողովրդի հաղթանակը»,–հավաստիացրեց Փաշինյանը։