Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես մաքուր եմ իմ խղճի առջեւ».Ալիկ Սարգսյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
alik-1

 ՀՀ նոր վարչապետը պետք է ընտրվի սահմանադրական ճանապարհով՝ ԱԺ-ում: «Ամբողջ աշխարհի առջեւ խայտառակվելու խնդիր կլինի՝ հրապարակային ընտրություն չի լինում: Ես չեմ որոշել՝ ում եմ ընտրելու, ամեն դեպքում ես ՀՀԿ անդամ եմ»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը:             Այն ամենը, ինչ տեղի ունեցավ քաղաքացիական անհնազանդության շարժման արդյունքում, ըստ նրա, շատերի համար լուրջ դաս էր. «Իշխանության համար, իհարկե. ով չի հասկանում՝ էս ժողովուրդը ոնց հավաքվեց, ինչն էր հիմնական հիմքը: Ես դա կանխատեսել եմ վաղուց, որ երկրում մաղձ կա, ատելություն կա, նեղվածություն կա՝ հասկանալի պատճառներով՝ անարդարության մթնոլորտ, սոցիալական ծանր վիճակ, աղքատության խնդիր: Սերժ Սարգսյանն այն քաղաքական գործիչը չէր, որ այս ամենը չտեսներ ու չիմանար»:               Նախկին ոստիկանապետի կարծիքով՝ համակարգային փոփոխություն է տեղի ունեցել երկրում ու թե ով կլինի ղեկավարը, կարեւոր չէ. «Ով այս ամենը անտեսեց ու մի ամիս հետո մոռացավ, նա կդառնա ազգի թշնամի ու հաջորդը իր հերթը կլինի: Այս պահին չեմ տեսնում Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում: Փաշինյանը գա, ներկայա ԱԺ, հանդիպումներ լինի, մեզ հետ էլ շփվի, պայմանավորվենք, տեսնենք, շփվենք, իմանանք՝ ինչ է ուզում այդ մարդը, թե չէ ահաբեկելով փողոցից՝ շուտ արեք ինձ վարչապետ ընտրեք, թե չէ սա ճիշտ ճանապարհ չէ. ամբողջ աշխարհը նայում է՝ պատգամավորներին ուժի ազդեցության տակ չի կարելի տանել ընտրության»:                  Ինչ վերաբերում է ՀՀԿ-ից առնետավազքին, ապա Ալիկ Սարգսյանը չի պատարստվում լքել հարազատ կուսակցությունը. «Այսինքն, առնետավազք է, ես վաղուց պետք է փախած լինեի՞ կուսկացությունից: Իմ անուն-ազգանունը այս վերջին ճակատագրական պահերին երբեք չեմ փոխի, 60 տարեկան մարդ եմ: Ես դավաճանության չեմ գնա ու սրբի թեւեր չեմ դնի: Ոչ թե պատասխանատվությունից եմ խուսափում, ես մաքուր եմ իմ խղճի առջեւ, բոլորի առաջ՝ ես հաստատ մաքուր եմ, բոլորդ իմացեք. իշխանություն էլ փոխվի, ինձ հետ որեւիցե խնդիր չկա, ես ճիշտ եմ ապրել, սակայն կարծում եմ՝ հիմնովին ջարդել, փշրել մեր էսօրվա վիճակը՝ հշեցնեմ՝ լուրջ մարտահրավերների առջեւ ենք կանգնած՝ դեմքով շուռ եկեք դեմքով դեպի Արցախը»:             Արդյոք ՀՀԿ-ն պե՞տք է հեռանա. «Կարծում եմ՝ ՀՀԿ-ի այսպես թողնելն ու գնալը այսքան տարի ղեկավարելուց հետո ընդամենը դավաճանություն է ժողովրդի ու պետության նկատմամբ»:               Ըստ նրա՝ պետության կայացման ակունքներում կան բազմաթիվ ՀՀԿ-ականներ, որոնց հմտությունները դեռ անհրաժեշտ են երկրի կառավարման համար, դրա համար չպետք է բոլորին լիկվիդացնել, ուղարկել տուն: