Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն դեռ չունի վարչապետի իր թեկնածուն (տեսանյութ)

Քաղաքականություն
Baghdasaryan-Vahram3

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը վարչապետի իր թեկնածուին կառաջադրի նախագահի հետ քաղաքական ուժերի երկխոսությունից հետո:ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Ազգային ժողովում խմբակցության նիստից հետո  ասել է, որ իրենք դեռ որոշում չեն կայացրել:  Նա հիշեցել է, որ  կոչով դիմել են ՀՀ նախագահին, որպեսզի  քաղաքական ուժերին դիմի երկխոսության համար: «Երբ այդ երկխոսությունը կլինի, մեր որոշումը կկայացնենք: ՀՀԿ-ն միասնական է, երբ որոշում կկայացնենք, դրա մասին կխոսենք»,- նշեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: