Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաշինյանը ասուլիս է տալիս արտասահմանյան ԶԼՄ-երի համար.Live (տեսանյութ)

Քաղաքականություն
116696ff88

«Կադրային ջարդ չի լինելու» Նիկոլ Փաշինյան Ազգաին ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատասխանում է արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: «Վարչապետ ինչպե՞ս եք դառնալու, հրապարակո՞ւմ» հարցին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես ասացի, որ վարչապետը պետք է լինի ժողովրդի թեկնածու, դա նշանակում է, որ ՀՀԿ-ից ոչ ոք չի լինելու: Իսկ վարչապետի ընտրությունը կարվի շատ հեշտությամբ` կկազմակերպենք հրապարակում, կներկայացնենք թեկնածություն և ժողովուրդն իր ձայնով, պահվածքով կհաստատի»,- ասաց նա: Լրագրողները Փաշինյանից հետաքրքրվում են՝ ի՞նչպիսին է լինելու իր առաջարկած ժամանակավոր կառավարությունը «Ժամանակավոր կառավարության խնդիրը լինելու է ընտրությունները նախապատրաստելը, կարծում եմ, որ մեր շարժման կան մարդիկ, որոնք կարող են լինել ժամանակավոր կառավությունում»,- պատասխանում է պատգամավորը: Իսկ ի՞նչ եթե իշխող կուսակցությունը չցանկանա իշխանությունը փոխանցել, Փաշինյանը հստակ պատասխան է տալիս. «Եթե մենք կարողացանք հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, ապա կհասնենք նրան, որ հանրապետականը կենթարկվի մեզ, եթե այդպես չլինի, ապա մենք կշարունակենք մեր գործողություններն ավելի մեծ ծավալով, թավշյա հեղափոխությունը պիտի հասնի իր բոլոր նպատակներին»: Լրագրողներից մեկը հարցրեց՝ բանակցություններին Փաշինյանը ներկայանալու է որպես «ԵԼՔ» խմբակցության ղեկավար, թե՞ որպես շարժման առաջնորդ. պատգամավորը շեշտեց, որ նա խոսում է ժողովդրի անունից. «2017-ի ընտրություններից հետո պնդում էինք, որ ողջ գործըթնացն անօրինական էր, եղել էր մեծածավալ ձայների վաճառք, ՀՀԿ-ի ձայների 90 տոկոսը գնված էր»: Շարժման առաջնորդին նմանեցնում են Չեգևավարայի հետ, բայց նա ցանկանում է խոսել Մանդելայի մասին. «Շատ կարևոր է, որ հեղափոխությունից հետո վերադառնա դրական միջավայրը, անկախությունից հետո սկսվեց դեպրեսիա մեր երկրում, մենք հաղթահարեցինք ընկճվածության այդ միջավայրը, սրանք նման են Հարավաֆրիկայան Հանրապետությունում Մանդելայի հաղթանակից հետո տեղի ունեցած փոփոխություններին»: Անդրադարձ եղավ նաև Հայաստանում ռուսական ռազմաբազաներին, պատգամավորը շեշտեց, որ այդ մասով որևէ խնդիր չկա «Մենք ունենք սահմանների պաշտպանության խնդիր, Հայաստանն այս պահին չունի այն քանակի զինված ուժեր, որ կարողանա պաշտպանել բոլոր սահմանները, ոչ մի կառավարություն չի կարող խուսափել այս իրականությունից»: Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ իշխանության անցումից հետո կադրային ջարդ չի լինելու https://youtu.be/C0nMmrRaxVM