Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Առաջիկա օրերին կաշխատենք Կարեն Կարապետյանի հետ».ԱՄՆ դեսպան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
I5uwGj2YFG0

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը գովեստի խոսքեր ուղղեց քաղաքացիական անհնազանդության շարժմանը. «Նրանք Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ խաղաղ, կանոնավոր կերպով դժգոհություն հայտնեցին: Գովեստի խոսքերի են արժանի նաեւ կառավարությունը, իրավապահները, որոնք այս օրերին մեծ զսպվածություն ցուցաբերեցին: Եղել են արժանահավատ հաղորդումներ՝ ցուցարարների եւ լրագրողների հանդեպ բռնությունների մասին: Մեղավորները պետք է պատժվեն օրենքով»:             Դեսպանը  գովեց նաեւ Սերժ Սարգսյանին. «Նա լսեց ժողովրդի ձայնը եւ հրաժարականի որոշում կայացրեց, որը, վստահ եմ՝ հեշտ որոշում չէր: Առաջիկա օրերին կաշխատենք Կարեն Կարապետյանի՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ: Նպատակն այն է, որ միասնական երկխոսություն ծավալվի եւ բոլորն ընդհանուր հայտարարի գան»:             ԵՄ-ն եւս ողջունում է այն քաղաքական ուժերին, որոնք նպաստեցին երկրում ստեղծված ճգնաժամի հաղթահարմանը: «ԵՄ-ն կաջակցի ՀՀ-ին՝ ժողովրդավարությունն ամրապնդելու, կոռուպցիայի դեմ պայքարի, օրենքի գերակայության հաստատման հարցերում: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ իմ շեշտած այս արժեքները շատ կարեւոր են ու թանկ՝ սովորական քաղաքացիների համար: ԵՄ-ն հայի եւ Հայաստանի կողքին կլինի ամբողջ ընթացքում», նշեց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին: Մայրաքաղաքում տեղի ունեցած քաղաքացիական անհնազանդության պայքարն արդյոք ազդեցություն կունենա՞ ՀՀ-ԵՄ համաձայնագրի  վրա: «Մենք ունենք շատ հավակնոտ ծրագիր, ուստի աշխատում ենք համաձայնագրի ուղղությամբ: Այդ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ քաղաքացիներն են այդ համաձայնագրի ողնաշարը եւ հիմքը: Այս ամենից հետո ավելի ջանասիրաբար կաշխատենք համաձայնագրի ուղղությամբ, քան նախկինում»,- նշեց պարոն Սվիտալսկին: «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր  Ռուբեն  Վարդանյանը հույս ունի, որ երեկ Հանրապետության հրապարակում տիրող էներգիան ու զգացմունքները Հայաստանը փոխեն դեպի լավը: Սերժ Սարգսյանի   հրաժարականը ինչպես կազդի ՀՀ-Սփյուռք կապերի  վրա։ «Դրանով չի որոշվում, այլ վերաբերմունքով: Սփյուռքն այստեղ չի գալիս միայն խորոված ուտելու կամ բարերարություն անելու համար: Եթե համատեղ աշխատանք չլինի, ոչ մի բան չի փոխվի», նշեց նա: Ավելի ուշ Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Կարեն Կարապետյանի հետ։ Վարչապետի պաշտոնակատարը հանդիպել է  նաեւ  օտարերկրյա դեսպանների հետ։ Անդրադառնալով  Նիկոլ Փաշինյանի հետ  վաղվա  բանակցություններին՝ նա ասել է, որ  օրակարգը բաց է և ինչպես ենթադրում են բանակցությունները՝ յուրաքանչյուր կողմ կարող է իր առաջարկություններով հանդես գալ: Նա շեշտել է, որ կանի հնարավորը մեր ժողովրդի համերաշխությունը և համախմբվածությունը ապահովելու համար և չի  թաքցրել, որ  նույնն ակնկալում է  նաև գործընկերներից։