Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live. «Քայլ արա»-ն Ծիծեռնակաբերդի բարձունքում է (տեսանյութ)

Քաղաքականություն
MHM0121392

Հանրապետության հրապարակում մեկնարկեց «Քայլ արա» նախաձեռնության երթը։ Մասնակիցները Նիկոլ Փաշինյանի  գլխավորությամբ  քայլում են դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք, որտեղ հարգանքի տուրք կմատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։   Այս պահին նրանք գտնվում են Բաղրամյան պողոտայում։ Իդեպ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Նրան հիմնականում հարցեր էին ուղղում՝ հետագա զարգացումների, վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ հանդիպման օրակարգի մասին: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երեկոյան միջազգային լրատվամիջոցների համար մամուլի ասուլիս կհրավիրեն եւ կպատասխանեն բոլոր հարցերին:  «Քայլ արա» նախաձեռնության երթին անընդհատ մարդիկ են միանում։ Նրանց թվում նաև  ՕԵԿ երիտթեւի ներկայացուցիչները՝ երիտթեւի ղեկավար Էդգար Առաքելյանի հետ և «Ժառանգություն» կուսակցության նախկին նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Բազմահազարանոց  երթը հասել է Ծիծեռնակաբերդի բարձունք։ Մարդկանց բազմությունն այնքան շատ է, որ մի քայլ անելու համար երկար ժամանակ է պահանջվում։