Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամեն մարդ չէր կարող ունենալ նման խիզախություն. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)

Քաղաքականություն
Sharmazanov

Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սերժ Սարգսյանն ապացուցեց, որ ինքը բացառիկ ու անփոխարինելի պետական գործիչ է։ «Ամեն մարդ չէր կարող ունենալ նման խիզախություն, հայրենասիրություն։ Ես մեկ անգամ ևս հպարտանում եմ, որ պատիվ եմ ունեցել նրա ղեկավարությամբ իր գլխավորած թիմում աշխատելու։ Վաղը կսկսվեն բանակցությունները։ Բոլոր քաղաքական թեմաներից խոսելու եմ վաղը։ Էդուարդ Շարմազանովը օրվա հետ կապված նշեց նաև, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը, դատապարտումը, թուրքական ժխտողականության դեմ պայքարը շարունակելու է մնալ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգում։