Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցուցարարները մաքրում են հրապարակը (տեսանյութ)

Հասարակություն
maqrutyun

Հանրապետության հրապարակում այսօր խորհրդանշական մաքրություն էր:  Երեկվա բազմահազարանոց ակցիայից հետո քաղաքը մաքրում են ոչ թե հատուկ աշխատակիցները, այլ ցույցի մասնակից քաղաքացիները. «Ինձ թվում է մեր բոլորի պարտքն էր այս ամեն ինչից հետո գալ եւ հավաքել մեր ետևից, հավաքել մեր երկիրը,  մեր քաղաքը եւ մաքրելուց սկսել ամեն ինչ»,- ասում է Էլենը:    Մեկ այլ քաղաքացի էլ ավելացնում է՝ «Նոր երկիրը ստեղծենք մաքուր հողի վրա»: Հավաքվածները  ոչ միայն ծխախոտի մնացորդներն էին մաքրում,  այլ այն ամենը ինչ տեսնում էին, անգամ հանել էին աղբամանները՝ մաքրելով նրանց շուրջը. «Մեր երկրի մաքրությունը ամենակարեւորն է ու առաջնային: Երբ շրջապատը մաքուր է, տրամադրությունը միշտ բարձր է: Նոր Հայաստան, Մաքուր Հայաստան»,- ասում են քաղաքացիները։  Այսօրվա մաքրման ակցիային ոչ միայն մեծահասակները եւ երիտասարդներն էին մասնակցում, այլ նաեւ փոքրիկները: «Պատմությունը կրկնվում է, 88 թվականին  մայրիկին ինձ հետ տանում էի Օպերայի բակը մաքրելու»,- ավելացրեց քաղաքացիներից մեկը: Այսօրվա հավաքվածները որոշել են քաղաքը  մաքրելուց եւ խնամելուց սկսել նոր Հայաստանի կառուցումը: