Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արման Թաթոյանն այցելել է կալանավորված Լևոն Բարսեղյանին

Պաշտոնական
568b1eea7e3273111c1310463a313fc0

 Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանին։     Պաշտպանն առանձնազրույց է ունեցել նրա հետ: Պաշտպանի աջակցությամբ Լևոն Բարսեղյանը տեղափոխվել է անհրաժեշտ պայմաններով խուց: Նրան տրամադրվել են հիգիենայի անհրաժեշտ պարագաներ, ռադիոընդունիչ և այլն:     Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման ընթացակարգ՝ օրենքով նախատեսված լիազորությունների ողջ ծավալով Լևոն Բարսեղյանի իրավունքների ապահովմանն ուղղված քայլեր ձեռնարկելու նպատակով: Առանձնազրույցի ընթացքում բարձրացված բոլոր հարցերի, այդ թվում՝ կապված ազատությունից զրկելու հիմքերի հետ, գրություն կհասցեագրվի քրեական հետապնդման մարմիններին: