Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Պաշտոնական
MXO_0315

Ապրիլի 23-ի առավոտյան Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Քննարկվել է հայ-ամերիկյան համագործակցության ն առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանում ընթացող բողոքի ցույցերի հետ կապված ընթացիկ զարգացումներին: Նախագահ Սարգսյանը և դեսպան Միլսը համաձայնել են, որ բովանդակալից հանգուցալուծման հասնելու միակ ճանապարհը բարեխիղճ քաղաքական երկխոսությունն է: