A
A
Բնակիչները «կաթսաների ակցիայով» միացան ցուցարարներին (տեսանյութ)
Մետրոյի «Բարեկամություն» կայարանի շրջակայքում քիչ առաջ անսովոր աղմուկ էր, որը գումարվել էր մեքենաների անընդհատ ազդանշաններին: Շրջակայքի բնակիչները կաթսաների կափարիչներին հարվածելով, միացել են «Մերժիր Սերժին» ակցիային: Նմանատիպ ակցիա է տեղի ունեցել նաեւ Նոր Նորքում, Շենգավիթում, Զեյթունում եւ Երեւանի մի շարք այլ թաղամասերում: Այսօր Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ նման առաջարկ էր հնչել հարթակից: Եվ, հետեւելով այդ կոչին, քաղաքացիները շուրջ հինգ րոպե պատուհաններից իրենց աղմուկով միացան ցուցարարներին: https://youtu.be/2jDROLceziM