A
A
Բերման է ենթարկվել 253 քաղաքացի
Այսօր՝ ժամը 19.30-ի դրությամբ, 253 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը: Հատուկ քննչական ծառայությունն էլ տեղեկացնում է, որ զանգվածային անկարգությունների եւ անօրինական հավաքների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են 24 ցուցարարներ` օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու, անցկացնելու և դրանց մասնակցելու, ինչպես նաև զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրելու կասկածանքով: Առավոտից ձերբակալված ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մասին մինչ այժմ տեղեկություն չկա: Պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը նրան փնտրում տարբեր իրավապահ մարմիններում: