Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Թանկյանը խորհրդարանին. «Անմիջապես զրկեք նրան իշխանությունից»

Քաղաքականություն
tankyan

Սերժ Թանկյանը Ֆեյսբուքում արձագանքել է երեւանյան իրադարձություններին։ «Անհավանական է։ Սերժ Սարգսյանն իր  «Մարտի 1»-ի բացահայտ սպառնալիքով բառացիորեն սպառնում է ՀՀ քաղաքացիներին, եթե նրանք չդադարեցնեն իրենց խաղաղ ցույցն ու դիմադրությունը։ Այնպիսի տպավորություն է, ասես նա ոչնչից տեղյակ չէ։ Խնդրում եմ  Հայաստանի խորհրդարանին ճիշտ քայլեր կատարել և անմիջապես զրկել նրան իշխանությունից՝ արյունահեղությունից խուսափելու համար, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն դա իրենց ձեռքով կատարել։ Կարծում եմ՝ այս տեսահոլովակը ցույց է տալիս, թե որքան անտարբեր է նա այս ժողովրդի նկատմամբ»։ Նա նկատի ունի այսօրվա Սերժ Սարգսյան- Նիկոլ Փաշինյան հանդիպման տեսանյութը։