A
A
Վոլոդյա Ավետիսյանին բերման ենթարկեցին (տեսանյութ)
Այսօր Ֆրանսիայի հրապարակից բերման է ենթարկվել պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: Նա եւ իր մարտական ընկերները եռագույններով խաղաղ անհնազանդության ակցիա էին անում եւ մարդկանց կոչ անում. «Քայլ արա, մերժի Սերժին»: Վոլոդյա Ավետիսյանը մարտի 21-ից նստացույց էր անում Ազատության հրապարակում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության եւ քաղբանտարկյալների ազատ արձակման: