A
A
Եթե այդ տոնով եք խոսելու, ցտեսություն. Սերժ Սարգսյանը չբանակցեց (տեսանյութ)
Եթե այդ տոնով եք խոսելու, ցտեսություն. Սերժ Սարգսյանը չբանակցեց Այսօր «Մարիոթ» հյուարանոցում պլանավորված բանակցությունները Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև, ըստ էության, չկայացավ: Հանդիպման մեկնարկին Սերժ Սարգսյանն ասաց, որ ինքը չի պատկերացնում,թե ինչպես են բանակցելու լրագրողների ներկայությամբ։ Սարգսյանին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց,որ թյուրըմբռնում կա,և ինքը ոչ թե բանակցելու է եկել, այլ քննարկելու իշխանափոխության հարցը։ «Եթե այդ տոնով եք խոսելու, ցտեսություն»,- ասաց վարչապետը և հեռացավ: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկասել էր, որ ապրիլի 22-ին առավոտյան ժամը 10:00-ին հանդիպելու է վարչապետ Սերժ Սարգսյանին: Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսաուղերձում: