Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեքենան տարվում է հատուկ տարածք, եթե վարորդը տեղում չէ. ոստիկանություն

Պաշտոնական
30772120_952465374916832_1213470111_o

Երթևեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող կամ կայանումն արգելված տեղերում կանգնած տրանսպորտային միջոցները տեղափոխվում են հատուկ տարածք, եթե վարորդը տեղում չէ կամ հրաժարվում է վերացնել խոչընդոտը կամ կայանման կանոնների խախտումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ մեջբերելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի» համապատասխան հոդվածը։ Նշենք, որ Երևանում ընթացող ցույցերը և երթերն ուղեկցվում են քաղաքացիների կողմից ավտոմեքենաներով ճանապարհները փակելու ակցիաներով։