A
A
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը նոր նշանակումներ է կատարել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի որոշումներով նոր նշանակումներ են կատարվել։ Որոշումներից մեկում ասվում է. «Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը՝ Նաիրի Պետրոսյանին նշանակել վարչապետի օգնական»։ Մեկ այլ որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը՝ Արմեն Դավթյանին նշանակել վարչապետի ռեֆերենտ»։ Մյուս որոշման մեջ նշվում է. «Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը՝ Արմեն Գիչյանին նշանակել վարչապետի արարողակարգի պատասխանատու (ղեկավար)»։