Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մաշտոցի պուրակից հենց նոր բերման ենթարկեցին նվազագույնը 4 քաղաքացու/ ԼՐԱՑՎՈՂ

Քաղաքականություն
31081360_10209667728568980_2862147351147f970560_n

11.40. Մաշտոցի պուրակից հենց նոր բերման ենթարկեցին նվազագույնը 4 քաղաքացու։   Նրանք  պարզապես երթով քայլում էին ։ 11.10 Տիգրան Մեծ պողոտայում 10 հոգի փորձել են փակել ճանապարհը եւ հանդիպել են ոստիկանների դիմադրությանը: Ըստ ակտիվիստների, նրանցից 3-4 հոգու քաշքշելով հագուստից՝ բերման են ենթարկել: Ակտիվիստների մեկ այլ խմբի էլ Արշակունյաց փողոցում են բերման ենթարկել, նրանցից մի քանիսին հաջողվել է փախնել ոստիկաններից, նրանք եկել են ու միացել Տիգրան Մեծ պողոտայում գտնվող իրենց ընկերներին: Այս պահին ակտիվիստները շարժվում են Հանրապետության հրապարակ, որտեղ սպասելու են Նիկոլ Փաշինյանին: Ակտիվիստների մի խումբ էլ Աբովյան փողոցում է ենթարկվել հետապնդումների: Նրանց է մոտեցել քաղաքացիական հագուստով մի ոստիկան եւ առաջարկել է օգնել՝ փողոցը փակել: Հետո զանգել է եւ կանչել ոստիկաններին: Այդ ակտիվիստները նույնպես շարժվում են Հանրապետության հրապարակի ուղղությամբ: