Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետ Սերժ Սարգսյանը նոր նշանակումներ է արել

Պաշտոնական
SERJ-SARGSYAN

Վարչապետ Սերժ Սարգսյանի հրամանով Հովհաննես Նիկողոսյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ «Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը` Հովհաննես Նիկողոսյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար»,–ասված է Սարգսյանի հրամանագրում։ Վարչապետ Սերժ Սարգսյանի մյուս հրամանագրերով Վլադիմիր Հակոբյանը, Վարուժան Ներսիսյանը, Արմեն Աբելյանը և Ավետիս Բերբերյանը նշանակվել են Սերժ Սարգսյանի օգնականներ։ «Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը` Վլադիմիր Հակոբյանին նշանակել վարչապետի օգնական»,–ասված է վարչապետի հրամանագրում։ «Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը` Վարուժան Ներսեսյանին նշանակել վարչապետի օգնական»,–նշված է Սերժ Սարգսյանի հաջորդ հրամանագրում։ «Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը` Արմեն Աբելյանին նշանակել վարչապետի օգնական»։ «Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը` Ավետիս Բերբերյանին նշանակել վարչապետի օգնական»,–ասված է Սերժ Սարգսյանի հրամանագրում։