Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի քաղաքապետարան. իրազեկումներ են ներկայացվել միայն ապրիլի 13-18-ի համար

Պաշտոնական
erevani-qaxaqapetaran

   ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ               Հարգելի քաղաքացիներ,             2018 թվականի ապրիլի 13-18-ն ընկած ժամանակահատվածում հանրային հավաք և երթ անցկացնելու համար Նիկոլ Փաշինյանը և Վահագն Հովակիմյանը գրավոր  իրազեկումներ  են ներկայացրել Երևանի քաղաքապետարան, որոնց հիման վրա կայացվել են համապատասխան որոշումներ, սակայն  հավաքը և երթը անցկացվել են իրազեկման պահանջների, այդ թվում՝ որոշումներում նշված սահմանափակումների խախտմամբ (հավաքները և երթերը անցկացվել են այլ վայերերում և փողոցներով):             2018 թվականի ապրիլի 19-ին անցկացվող հանրային հավաքի և երթի  համար  «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքին համապատասխան Երևանի քաղաքապետարան իրազեկում չի ներկայացվել, հավաք և երթ անցկացնելու վերաբերյալ ի գիտություն ընդունելու մասին որոշում չի կայացվել:                                                                                     Երևանի քաղաքապետարան