Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 3 քաղաքացի. ԱՆ

Պաշտոնական
56730

Տուժածների վիճակը բժիշկները գնահատում են բավարար Ապրիլի 19-ի, ժամը 12։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 3 քաղաքացի։ Նրանցից 2-ը Թիվ 2 բուժմիավորման վնասվածքաբանական բաժանմունքում և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում բուժումը շարունակում են ապրիլի 16-ից: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են բավարար: 3-րդ տուժածն այսօր է ընդունվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նրա մոտ ախտորոշվել է ձախ ծոծրակային շրջանի փափուկ հյուսվածքի սալջարդ: Բժիշկների գնահատմամբ` վիճակը բավարար է, գտնվում է հսկողության տակ: