Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեդվեդևը շնորհավորել է Սարգսյանին

Պաշտոնական
medved-serzh

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ:Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

 «Համոզված եմ, որ այդ պաշտոնում Դուք կշարունակեք առաջնահերթ ուշադրություն հատկացնել երկկողմ համագործակցությանը, տարբեր բնագավառներում համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների զարգացմանը և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիան փոխգործակցությանը: Դա լիովին համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի շահերին», — ասվում է Մեդվեդևի ուղերձում:
Նա նաև ընդգծել է Սարգսյանի անձնական ներդրումը ռուս-հայկական բարեկամական, գործընկերային և դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում: