Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանսիայի հրապարակում ապահով չէր (տեսանյութ)

Քաղաքականություն
Still0418_00000

15.30  Քիչ առաջ ցուցարարները կրկին փորձեցին փակել Մաշտոցի պողոտան, սակայն ոստիկանները ակնթարթորեն վերականգնեցին երթեւեկը եւ ցուցարարներից ոմանց բերման ենթարկեցին: Ֆրանսիայի հրապարակում հավաքված ցուցարարները որոշեցին երթով շարժվել դեպի Երեւանի քաղաքապետարան: Սակայն նրանց մի խումբը մնում է այստեղ: Իսկ հավաքված ոստիկանները քիչ առաջ վազեցին իրենց մեքենաների ուղղությամբ: Ֆրանսիայի հրապարակի երթևեկելի մասն այս պահին բաց է։ Ավելի վաղ Ֆրանսիայի հրապարակում գտնվող ցուցարարները վազքով ուղղություն էին վերցրել դեպի Մաշտոց-Թումանյան խաչմերուկ և նստարաններով փորձելով այն փակել, սակայն ոստիկանները արագորեն հասել են նրանց ետևից, չթողնելով ցուցարարներին իրականացնել ծրագիրը։ Արդյունքում կրկին բերման են ենթարկվել քաղաքացիներ, իսկ մյուսները վերադարձել Ֆրանսիայի հրապարակ։