Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցուցարարները շարժվում են Գյումրու կենտրոնական հրապարակ (տեսանյութ)

Քաղաքականություն
gyumri-2

Գյումրեցի ցուցարարները հավաքվել են Ակադեմիական վարժարանի մուտքի մոտ եւ կոչ են անում ուսանողներին միանալ իրենց: Վարժարանի մուտքը հսկվում է ոստիկանների կողմից: Ցուցարարները շարժվեցին մարզպետարանի շենքի ուղղությամբ՝շրջափակելով այն։ Շենքի մուտքը հսկվում է մեծաթիվ ոստիկանների կողմից։ Պարբերաբար ընդհարումներ են տեղի ունենում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ։ Գյումրիում ազատ արձակվեց  բերման ենթարկված Արման Գևորգյանը, որը ոստիկանություն էր տարվել Գյումրու Գարեգին Նժդեհ հրապարակից, երբ փորձել էր իր համակիրների հետ փակել փողոցը: Ցուցարարները այս պահին շարժվում են դեպի Գյումրու կենտրոնական հրապարակ։