Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live. Նիկոլ Փաշինյանը 1-1,5 ժամ ընդմիջում խնդրեց (տեսանյութ)

Քաղաքականություն
Regionxx-Capture

16.44  Ցուցարարները Երևանի քաղաքապետարանի շենքի մոտից շարժվեցին դեպի ՀՀ կրթության և գիտության շենք: Նիկոլ Փաշինյանը դիմեց նախարարության աշխատակիցներին՝ ասելով. «Ով՝ ով, բայց դուք լավ գիտեք, թե ինչպիսի փտախտի են վերածել մեր պետությունը Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն»: Կոչ արեց մերժել նրանց իշխանությունը: Նիկոլ Փաշինյանը 1-1,5 ժամ ընդմիջում խնդրեց, որպեսզի քննարկեն այսօրվա հանրահավաքին առնչվող հարցեր: Նա ակտիվիստներին առաջարկեց շրջափակել 3-4 նախարարության դռներ և պատասխանատու նշանակեց Շահեն Հարությունյանին: Նաև կոչ արեց երիտասարդներին՝ չկրել դիմակներ, հարգալից լինել ոստիկանների հանդեպ: 14.58 Ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Գրիգոր Լուսավորիչ փողոցով քայլեցին և որոշեցին հանգստանալ Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց, որի մուտքը հսկում էին ոստիկանները: Նա կոչ արեց զսպվածություն դրսևորել ոստիկանների հանդեպ, քանի որ իրենց պայքարը ՀՀԿ-ի դեմ է: Ակտիվիստները վանկարկում են «Տարոն, դուրս արի»: Փաշինյանը կոչ արեց Ֆրանսիայի հրապարակում հավաքվածներին միանալ իրենց, քանի որ կասկածում է՝ ակտիվիստների շարքում սադրիչներ են ներդրված, որոնք կփորձեն անկարգություններ հրահրել երեկվա պես:   14.19 Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում գտնվող ցուցարարները վազքով ուղղություն վերցրին դեպի Մաշտոց-Թումանյան խաչմերուկ և նստարաններով փորձեցին այն փակել, սակայն ոստիկանները արագորեն հասան նրանց ետևից, չթողնելով ցուցարարներին իրականացնել ծրագիրը։ Արդյունքում կրկին բերման ենթարկվեցին ոմանք, իսկ մյուսները վերադարձան Ֆրանսիայի հրապարակ։ Ակցիայի մասնակիցները սպասում են Նիկոլ Փաշինյանի խմբի վերադարձին։ 14.08  Ցուցարարներից նրանք, ովքեր մնացել են  Ֆրանսիայի հրապարաում, քիչ առաջ  փորձեցին փակել Մաշտոցի պողոտան Ֆրանսիայի հրապարակի կողմից, սակայն մեկ րոպե չանցած ոստիկանները վրա հասան և նրանցից մի քանիսին նստեցրին մեքենաներ, այնուհետ պատ կազմեցին մայթերի եզրերին, թույլ չտալով ցուցարարներին դուրս գալ հրապարակից։ Իսկ  Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները շարժվում են դեպի Արշակունյաց պողոտա: Նրանք հորդորում են քաղաքացիներին միանալ իրենց շարժմանը: 13.39  «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու երթի մասնակից քաղաքացիները շարունակում են երթը և արդեն հասնում են Տիգրան Մեծ պողոտա: Փաշինյանը երթի ընթացքում հայտարարեց, որ Գյումրիում իրեն սատարողները փակել են Գյումրու հրապարակը: Մասնակիցները ողջունեցին գյումրեցիներին։ 13.20 Նիկոլ Փաշինյան ու իր թիմակիցները քայլում են Վարդանանց փողոցով և իրազեկում են այսօր 19:00-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին: Փաշինյանը հորդորում է քաղաքացիներին «դուրս գալ և տեր կանգնել երկրին ու ազատությանը»: Նիկոլ Փաշինյանը նաև քաջալերեց ոստիկանության կողմից բերման ենթարկված ցուցարարներին և հորդորեց ոստիկանությանն ազատ արձակել նրանց։ 12.48 Արմավիր քաղաքում փողոց են դուրս եկել մի քանի տասնյակ քաղաքացիներ, իսկ որոշ դպրոցների դռներ փակ են: Տեղեկություն է ստացվել, որ փակվել է Արմավիր-Երևան մայրուղին։ 12.30 «Քայլ արա, մերժիր Սերժին» քաղաքական ակցիայի մասնակիցներ այս պահին ԵՊՀ մուտքի մոտ են։  «Կոչ ենք անում դասադուլ անել, դուրս գալ փողոց եւ տեր կանգնել քո իրավունքներին»,-ուսանողներին ԵՊՀ բակում բարձրախոսով դիմեց Նիկոլ Փաշինյանը: