Երթ երեւանի փողոցներով (տեսանյութ)
Երեւանի Հանրապետության հրապարակում ավարտվել է «Իմ քայլը» նախաձեռնության երթը։ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել երթի մասնակիցներին, նա նշել է, որ բողոքի գործողությունները, որոնք մեկնարկելու են վաղն առավոտյան, ժամը 10-ին։ Փաշինյանը նաեւ նշել էր, թե իր տեղեկությունների համաձայն, Բաղրամյան պողոտա սադրիչներ են գնացել՝ «Շմայսի բրիգադները»։ «Նրանք որեւէ կապ չեն կարող ունենալ մեր շարժման հետ։ Թե Սերժ Սարգսյանն ինչ հնդկական կինոներ ա նկարում, իր պրոբլեմն է»,- ասել է Փաշինյանը։ Ավելի վաղ՝ հանրահավաքի ժամանակ Փաշինյանը նշել էր, որ ստեղծելու են հեղափոխական կոմիտե, որը համակարգելու է բոլոր գործողությունները, իսկ վաղվանից սկսելու են գործողությունների երրորդ փուլը. «Վաղը պիտի կաթվածահար լինի ամբողջ Երեւան քաղաքը՝ 9-րդ մասիվից մինչեւ 3-րդ գյուղ»։