Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ս. Սարգսյանը երկու անգամ շնորհակալություն հայտնեց Էդ. Մարուքյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled3-5

ԱԺ հատուկ նիստին այսօր ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրության հարցի քննարկմանը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը իր ելույթում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ակցիաներին, նշեց. «Ափսոս, մարդիկ իրենց դժգոհությունը քաղաքակիրթ արտահայտելու փոխարեն ընտրեցին բախումների ճանապարհը ու, ցավոք, ունեցանք տուժածներ»:  Սերժ Սարգսյանն իր ամփոփիչ ելույթում հայտարարեց, որ հնչած շատ մտքերի հետ համաձայն չէ. «Երբեմն իմ գործընկերների ելույթներում ձեւակերպումներ կան, որ կարող էին ավելի համեստ լինել։ Իսկ ընդդիմադիր պատգամավորների խոսքի մեջ կային պնդումներ, որոնց հետ եւս համաձայն չեմ ու դրանց առանձին-առանձին չեմ անդրադառնա, քանի որ դրանց լավագույն դատավորը ժամանակն է։ Երբեմն լինում են համատեքստից հանված մտքեր` կոալիցիայի վարչապետի միասնական թեկնածուին սեւացնելու նպատակով։ Ինձ համար տարօրինակ էր` ինչի համար եք ասում` 3-րդ, այլ ոչ թե 4-րդ ժամկետ պաշտոնավարման, քանի որ ես մինչ նախագահ լինելը, եղել եմ վարչապետ»: Դիմելով Ելք խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանին` նա կոչ արեց չշահարկել Վազգեն Սարգսյանի խոսքերը։ Իսկ Էդմոն Մարուքյանին նա ասաց. «Շատ համոզեցուցիչ ապացուցեցիք, որ սահմանադրական փոփոխությունները պետք էին։ Ու, փառք Աստծո, որ այստեղ նկար չկա, քանի որ այլեւս չկա նկարի իշխանություն, այլ կա քաղաքական իշխանություն։ Նաեւ շնորհակալ եմ բարի գալուստի համար, իսկ որպեսզի մենք ապրենք լուսավոր Հայաստանում, բարգավաճ ՀՀ-ում, անհրաժեշտ է, որ հանգած հրաբուխները հանկարծ չսկսվեն, իսկ դրա համար պետք է, որ բզբզողներ չլինեն»: Վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությունը դրվեց քվեարկության, սակայն Ելք խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանհ հայտարարեց, որ 20 րոպե ընդմիջում են պահանջում։