Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դուք սիրելու բա՞ն եք, որ ձեզ սիրենք. Մարուքյանը՝ Աշոտյանին

Քաղաքականություն
ashotyan-2

ԱԺ հատուկ նիստին այսօր ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրության հարցի քննարկմանը Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում, դիմելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանին, նշեց. «Ասում եք` եկեք միմյանց սիրենք, դուք սիրելու բա՞ն եք, որ ձեզ սիրենք։ Ասեք, իմանամ` ցերեկներն ինչու չենք կարողանում թռչել Եվրոպա։ Պերիկլեսի մասին եք խոսում, դուք ձերոնց մասին խոսեք. ձերոնցից մարդ կա, իրենց գյուղի հրապարակն իր անունով է դրել։ Ես 31 տարեկանում իմ ընտրատեղամսում հաղթեցի ձեր սիրելի Վիկտոր Դալլաքյանին, որին ամբողջ պետությունն ու պետականությունն է աջակցել։ Բա, հիմա ու՞ր է ինքը։ Վանաձորի սրճարանների մասին եք ասում, բա, դուք Մասիվի սրճարաններում չեք եղել, ձերը միայն Մարիոթի սրճարաններն են եւ այլն։ Պարոն Սարգսյան, ինչու եք փակում Կառավարության նիստերը։ Հայլուր հաղորդումը ձեզ դու՞ր գալիս է, մի բան ցույց տվե՞լ է մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցող ակցիաներից։ Մենք կուզենայինք, որ ձեր տոնը հարամ անեինք։ Ասում եք` օ~, հզոր ենք, բայց ՀՀ-ն ձեռից գնում է։ Չեմ հասկանում` Մասիվից մարդիկ չե՞ն արտագաղթում։ Ես չեմ ուզում, որ մեր մյուս լսումներն անենք հաջորդ զոհերի ու վիրավորների մասին։ Դուք եք պատասխանատուն` Սերժ Ազատիչի ղեկավարությամբ, այն, ինչ կատարվում է մայրաքաղաքի փողոցներում։ Մենք եկել ենք ասելու, որ դեմ ենք քվեարկելու»:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն իր ելույթում հայտարարեց, որ իրենց խմբակցությունում յուրաքանչյուրն իր խղճին ու գաղափարին հատուկ է քվեարկելու. «Այսինքն, ազատ ենք քվեարկելու»: