Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դուք մեղավոր եք երկրի կառավարումը ձախողելու համար» (տեսանյութ)

Քաղաքականություն
gevorg-gorgisyan

ԱԺ հատուկ նիստին այսօր ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրության հարցի քննարկմանը Ելք խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն իր ելույթում, դիմելով ՀՀԿ խմբակցությանը, հայտարարեց. «Ձեր առաջնորդը թաքնվել էր ձեր թիկունքում, քանի որ ձեր նախընտրական ցուցակը չէր գլխավորում։ Ձեր անձն այդպես էլ չհասկացավ, թե ինչ է քաղաքական պատասխանատվությունը։ Ձեր քաղաքական գործունեությունը կարելի է մեկ բառով բնորոշել` կիսատ, դուք մեղավոր եք երկրի կառավարումը ձախողելու համար, որ բոլորը պարտք են բանկերին, մեղավոր եք, որ պոչամբարներից հոսող թույներից օր օրի ավելանում են հիվանդությունների քանակը, դուք մեղավոր եք, որ ստիպված եք լինում քաղաքական գործիչներ ներմուծել արտերկրից»։ Իսկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր ելույթում, դիմելով Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին, ասաց. «Դուք, որ Վանաձորի սրճարաններում նստած հենց այնպես դարձել եք պատգամավոր ու խոսում եք քաղաքացիների ընդվզման մասին ու բողոքում եք ոստիկանության քայլերից, որ համբերատար հանդուրժում է։ Օրինակ` ԶԼՄ ազատությունը դա, ըստ ձեզ, պարգեւ է, որ ինչ-որ դաշնակի՞ց է տվել մեզ, սխալվում եք»: