Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live. Լցնելու ենք Հանրապետության հրապարակը. Փաշինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
dur

13.33 Փաշինյանը հայտարարեց, որ այսօր՝18:30-ին հավաքվելու են Հանրապետության հրապարակում. «Այսօր տեղի է ունենալու Հայաստանի պատմության մեջ ամենամեծ հանրահավաքը: Լցնելու ենք Հանրապետության հրապարակը»-, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Շրջափակում են պետական կառույցների շենքերը 13.14 Ակցիայի մասնակիցները փորձեցին շրջափակել ՀՀ Գլխավոր Դատախազության շենքը: Շենքի բոլոր հնարավոր մուտքերի մոտ ակցիայի մասնակիցներ կանգնեցին: Այնուհետեւ փակեցին Ներքին Գործերի Նախարարության շենքի մուտքերը: Հաջորդ կանգառը Պետական եկամուտների կոմիտեի շենքն էր, այստեղ դռների մոտ նույնպես մարդիկ կանգնեցին՝ փակելով մուտքը:  Հիշեցնենք, որ քիչ առաջ Ֆրանսիական հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեկնարկում է խաղաղ, թավշյա հեղափոխությունը։