««Ք.Ա.Ք»-ը միշտ խորհրդարանում է՝ մեծամասնությամբ»
«Սենց այլանդակություններ անգամ սովետի ժամանակ չեմ տեսել, ես սովորական քաղաքացի եմ, նախագահը չի հետաքրքրում, չեմ էլ ուզում անունն իմանամ: Ուզում եմ գնամ գործարք անեմ ու բուռս չնայեն դիշովկի նման: Ուզում եմ ապրել նորմալ երկրում»,- այսօր հանրահավաքից հետո ասաց հայտնի դերասան Սերգեյ Դանիելյանը, ով ևս եկել էր և մասնակցում էր «Մերժիր Սերժի, քայլ արա» ցույցին: Մարդկանց սակավությունը դերասանը տրամաբանական է համարում: «Մի օրական ընդդիմություններ շատ են եկել գնացել, դառը փորձ ունի ժողովուրդը, դրա համար արդարացված է, որ մարդիկ քիչ են, մարդիկ չեն հավատում: Մեկը կար կլոր թշերով, Արթուր Բաղդասարյանը, մեկն էլ հաստ վզով, Ծառուկյանը: Իրանց նմանները եղել են»,- ասաց Սերգեյ Դանիելյանը: Հարցին, թե որտեղ է նրա գլխավորած «Քաղաքացիական ակտիվ քայլ» կուսակցությունը, Դանիելյանը պատասխանեց. «Ինչպես միշտ խորհրդարանում, մեծամասնությամբ»: