«Մահապատժի իրականացում» «Երկիր Ծիրանիի» կողմից (տեսանյութ)
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը բողոքի ակցիա է իրականացնում Գյումրի քաղաքում: Նա Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի և այլ հանրապետական գործիչների դեմքերով խամաճիկներ էր պատրաստել և նրանց կախաղանի ենթարկեց: Նա կոչ արեց բոլորին դուրս գալ պայքարի՝ Հանրապետականների դեմ և ցանցային պայքար մղել, չկենտրոնանալ մի տեղ, այլ ամբողջ Հայաստանով ճանապարհներ փակել, ընդվզման գործողություններ իրականացնել: «Չի բացառվում, որ Ազգային ժողովը տեղափոխեն օրինակ Դուբայ կամ մի այլ հանգստյան գոտի և այդտեղ անցկացնեն Ազգային ժողովները: Սա նշանակում է մենք ենք ինչ-որ չափով հանդուրժել նրանց: Ճիշտ է, մեզ ճնշել են, մեր արդար ցասումը, բայց դա չի նշանակում թե պետք է նրանց հանդուրժենք: Մենք պետք է նրանց մեկուսացնենք, ճանապարհներ փակենք: Դատարանով որոշում կայացնենք և նրանց տեղափոխենք Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ»,- նշեց Փոստանջյանը: