A
A
«Շիրակը» փրկեց «Գանձասար-Կապանի» հետ խաղը (տեսանյութ)
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի առաջին խաղում Կապանի «Գանձասար-Կապան» թիմը Երեւանում ընդունեց Գյումրիի «Շիրակին»: Առաջին խաղակեսում թիմերին չհաջողվեց գոլ խփել, իսկ ահա ընմիջումից հետո, 57-րդ րոպեին Մուսոնդան առաջ մղեց տանտերերին: «Շիրակը» պարտությունից խուսափեց հանդիպման վերջին րոպեին, երբ կապանցիների պաշտպան Դմիտրի Յաշինը ակամայից գրավեց սեփական դարպասը՝ 1:1: Այս ոչ-ոքիից հետո «Շիրակը» վաստակեց 38 միավոր եւ միայնակ գլխավորեց աղյուսակը: «Գանձասար-Կապանի» չկարողացավ կրճատել երեք միավորի տարբերությունը եւ մնաց 3-րդ տեղում: