Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live. Երեւանի կենտրոնը կլինի ցուցարարների հսկողության տակ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Regioյյn-Capture-1

22:37 Ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության բողոքող քաղաքացիները պատրաստվում են գիշերել Ֆրանսիական հրապարակում։ Այստեղ արգելվում է ոգելիչ ցանկացած խմիչք։ 

Նիկոլ Փաշինյանը հայտնեց,որ վաղվա հիմնական հանրահավաքը տեղի կունենա ժամը14-ին։  

---------------------------------- Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ հորդորեց փակել Ֆրանսիայի հրապարակի մուտքերը եւ ելքերը: Երեան քաղաքի կենտրոնն ամբողջությամբ պետք է լինի ցուցարարների հսկողության տակ, -նշեց Փաշինյանը եւ հավելեց, որ քայլ առ քայլ բարձրանալու են  եւ փակելու են բոլոր խաչմերուկները: Նա նշեց, որ կգիշերեն Ֆրանսիայի հրապարակում: Ինչ վերաբերում է վաղվա գործողություններին, ապա նախատեսում են շրջափակել  ՀՀԿ-ի շենքը: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր քիչ առաջ ընդդիմադիրներին ուղղված  համերաշխության կոչին, Փաշինյանը նշեց, որ  նրանցից ամեն մեկն ունի  իր քայլը անելու անհրաժեշտություն։ «Մեր օրակարգում Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելն է, ով չունի սրա վերաբերյալ տարաձայնություն, պետք է լինի այստեղ: Մենք պետք է ներենք իրար, ոչ թե հանուն իրար, այլ հանուն ժողովրդի: Մենք ժողովրդին հիասթափեցնելու իրավունք չունենք»,- ասաց նա։ Կամ իշխանափոխություն է տեղի ունենում, կամ ես հեռանում եմ քաղաքականությունից,- ընդգծեց նա Նիկոլ  Փաշինյանը նշեց, որ հաղթանակի ակնկալիք ունի. «Եթե մենք ուս -ուսի կանգնենք, ցանկացած բռնի գործողություն կկանխենք»: https://youtu.be/5DLIM8LsLFI https://youtu.be/FGLyddxc-x8