Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը հրապարակ հրավիրեց բոլոր ընդդիմադիր ուժերին (տեսանյութ)

Քաղաքականություն
5-1

Ազատության հրապարակում շարունակվում է ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ելույթը։ Նա  ժողովրդի անունից համերաշխության կոչ արեց  բոլոր ընդդիմադիր ուժերին, ովքեր երբեւէ պայքար են մղել Սերժ Սարգսյանի դեմ. «Արդեն ժամանակն է, որ մենք հանուն մեր ժողովրդի ներենք իրար եւ միավորվենք: Ես դիմում եմ  «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստանի» իմ գործընկերներին եւ  ուզում եմ նրանց տեսնել Ազատության հրապարակում»։  Նա խնդրեց հավաքվածներին՝ չխոչընդոտել այն մարդկանց, ովքեր կգան եւ կփորձեն միանալ իրենց: