Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live. Ազատության հրապարակում մեկնարկել է բազմամարդ հանրահավաքը. թարմացվող (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
30688444_1883244385043702_4353tt920197493522432_o

Նիկոլ Փաշինյանն իր համակիրների հետ Ազատության հրապարակում է, որտեղ տեղի է ունենում նրա ծրագրային ելույթը: Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես ասել է. «Սա արշավ է ընդդեմ հուսահատության, հանուն արժանապատվության եւ հանուն նոր կյանքի: Այս 14 օրվա ընթացքում մենք տեսանք կիսավեր գյուղեր, լքված վարելահողեր, Հայաստանը դատարկող միկրոավտոբուսներ: Մարդկանց մոտ զզվանք կար Սերժ Սարգսյանի եւ հանրապետականի նկատմամբ: ՀՀ ժողովուրդը գերեւարված է մաֆիոզ իշխանության կողմից: Սա Հայաստանի ազատագրման ժամն է եւ մենք ժողովրդից ակնկալում ենք դուրս գալ փողոց»: Նիկոլ Փաշինյանը հարթակից ներողություն խնդրեց Հայաստանի ժողովրդից, որ օբյեկտիվորեն չեն գնահատել ժողովրդի գերեւարված վիճակը: Հանրապետականը հայ ժողովրդին հասցրել է այն վիճակին, որը բնորոշ է նացիստական Գերմանիայի համակենտրոնացման ճամբարին: Սերժ Սարգսյանը սրան հակառակ նվաստացման արշավ է սկսել ժողովրդի նկատմամբ: Նա մեզ վերաբերվում է որպես հպատակների, այլ կերպ չի կարելի բացատրել նրա վարչապետ լինելու հավակնությունը: Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին հեռացել է իշխանությունից եւ մեր խնդիրը նրան թույլ չտալն է գալու իշխանության: Սերժ Սարգսյանի համար Հայաստանում չկա քաղաքացի ու ժողովուրդ: Նրա համար մենք Սամվել Ալեքսանյանի ներկրած շաքարավազի սպառողն ենք, նրա եղբոր արագաչափերի աշխատանքն ապահովող խառնամբոխ, իր վարկային կազմակերպությունների տոկոսները փակող բատրակներ: Ադրբեջանից իր հայրենիքն ազատագրած ժողովուրդը կարող է նաեւ իրեն ազատագրել իր իսկ հայրենիքում: