Հենրիխ Մխիթարյանի թիմին բաժին է հասել ամենադժվար մրցակիցը
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունից անմիջապես հետո, հին աշխարհի առաջատար լրատվամիջոցները կարծիքով, Լոնդոնի «Արսենալի» եւ Մադրիդի «Աթլետիկոյի» հանդիպումը կլինի նախնական եզրափակիչ: Բանն այն է, որ այս երկու թիմերը համարվում են մրցաշարի գլխավոր երկու ֆավորիտները: Մասնավորապես, բուքմեյքերները «Աթլետիկոյի» վերջնական հաղթանակի համար սահմանել են 4,80 գործակից: Երկրորդ տեղում Լոնդոնի «Արսենալն» է՝ 6,10 գործակից: Բացի այդ, իսպանական ակումբը Եվրոպայի լիգայում հաղթելու փորձ ունի արդեն : Մադրիդցիները այս պատվավոր մրցանակը տարել են 2010 եւ 2012 թվականներին: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Աթլետիկոն» ներկայումս զբաղեցնում է 2-րդ տեղը՝ հետ մնալով միայն «Բարսելոնայից»: Մադրիդցիներն առաջին հերթին աչքի են ընկնում իրենց ամուր պաշտպանությամբ: Նրանք անցկացրած 31 խաղերում բաց են թողել ընդամենը 15 գնդակ, ինչը լավագույն ցուցանիշն է առաջնությունում: Հարկ է նշել, որ «Աթլետիկոն» այնքան էլ հաջող հանդես չի եկել չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում՝ իր խմբում զբաղեցնելով 3-րդ տեղը: Մադրիդցիները իրենցից առաջ էին թողել Լոնդոնի «Չելսիին» ու Հռոմի «Ռոմային» միայն այն պատճառով, որ չէին կարողացել հաղթել Ադրբեջանի չեմպիոն «Ղարաբաղին» (0:0, 1:1): Հենց այդ չորս միավորների կորուստը իսպանական ակումբին զրկեց փլեյ-օֆֆի ուղեգրից: Տեղափոխվելով Եվրոպայի լիգա, «Աթլետիկոն» հենց սկզբից ապացուցեց, որ համարվում է մրցաշարի ֆավորիտներից մեկը: Դիեգո Սիմեոնեի սաները նախ ջախջախեցին Դանիայի չեմպիոն «Կոպենհագենին» (4:1, 1:0), ապա Ռուսաստանի ընթացիկ առաջնության առաջատար Մոսկվայի «Լոկոմոտիվին» (3:0, 5:1): Քառորդ եզրափակիչում պորտուգալական «Սպորտինգին» նրանք հաղթեցին միայն մեկ գոլի առավելությամբ (2:0, 0:1), սակայն երկու խաղերում էլ զգացնել տվեց «Աթլետիկոյի» բարձր կարգը: Ի դեպ, բուքմեյքերները այնքան էլ ցածր չեն գնահատում «Արսենալի» շանսերն առաջին խաղում, որը կայանալու է ապրիլի 26-ին, Լոնդոնում: Սակայն նրանք ընդհանուր առմամբ հավատում են «Աթլետիկոյի» վերջնական հաղթանակին (1,60 գործակից՝ «Արսենալի» 2,60-ի դիմաց):