Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայազգի ըմբիշների փայլուն ելույթները Ռուսաստանում

Սպորտ
sport-borba-1

Մոսկվայում կայացած հունահռոմեական ըմբշամարտի Ռուսաստանի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում գերազանց են հանդես եկել հայազգի ըմբիշները: Տասը քաշային կարգերից հինգում հաղթանակ են տարել մեր հայրենակիցները: 60 կգ քաշային կարգում առաջին տեղը զբաղեցրել է մոսկվացի Արթուր Պետրոսյանը, որը եզրափակիչում հաղթել է Սադիկ Լալաեւին: 67 կգ ըմբիշների մեջ մրցակցությունից դուրս էր Սվերդլովսկի մարզը ներկայացնող Ալեն Միրզոյանը, որը որոշիչ մարտում պարտության է մատնել Ստանիսլավ Կլիմովին: Մեր հայրենակից, վորոնեժցի Նարեկ Օհանյանը, լավագույնն էր 72 կգ քաշային կարգում, որտեղ նա առաջ է անցել Եգոր Դեպցովից: 77 կգ քաշային կարգում ոսկե մեդալին տիրեց Մոսկվայի մարզը ներկայացնող Ռուսլան Վարդանյանը, ով եզրափակիչում ոչ մի շանս չթողեց Իսմաիլ Սաիդհասանովին՝ 14:9: Հաջորդ, 82 կգ քաշային կարգում, հաջողությունն ուղեկցեց արդեն կրասնոդարցի Վահագ Մարգարյանին, որը ոսկե մեդալի համար գոտեմարտում վստահ հաղթեց Շամիլ Մուչուրաեւին՝ 13:8: Այս արդյունքները ցույց են տալիս, որ հունիսի Թուրքիայում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ըմբիշների գլխավոր մրցակիցների մեջ կլինեն նաեւ նրանց հայրենակիցները: