Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դասադուլ` ԵՊՀ-ում. որոշ ուսանողներ միացել են «Իմ քայլը» արշավին. Առավոտ (տեսանյութ)

Քաղաքականություն
dasadul_EPH_1

Քիչ առաջ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտից մեկնարկեց ուսանողների դասադուլը: Նրանք միացել են «Իմ քայլը» արշավին: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Հայարփի Բաղդասարյանը հայտարարեց. «Մեզ միացել են նաև դասախոսները: Երեկ Արևելագիտական ֆակուլտետի դասախոս Արայիկ Հարությունյանը կոչ արեց ուսանողներին միանալ դասադուլին: Միացեք մեզ, որ պայքարենք Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ»:  Այս պահին ուսանողները բավականին սակավաթիվ են: Երիտասարդները «Մերժիր Սերժին» գոչելով՝ անցնում են ֆակուլտետ առ ֆակուլտետ: Նրանք պայքարում են ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության:  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ