Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլինա Դանիելյանը շարունակում է առաջատարների հետապնդումը (տեսանյութ)

Սպորտ
a1chess-woman-2

Սլովակիայում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 5 տուրում Հայաստանի առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանը հաղթեց լիտվացի Դեյմանտե Կոմետին, վաստակեց 4 միավոր եւ շարունակում է հետապնդել առաջատարներին: Վաղը նախատեսված 6-րդ տուրում մրցելու է գերմանացի Ֆիլիզ Օսմանօջայի հետ:    Մարիա Կուրսովան, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը եւ Մարիա Գեւորգյանը հաղթանակներ տարան եւ բարելավեցին մրցաշարային գործերը: Իսկ ահա Սիրանուշ Ղուկասյանը պարտություն կրեց: Մարիա Կուրսովան այժմ ունի 3 միավոր, իսկ մյուսները՝ 2,5-ական:   Ի դեպ, համակարգչի որոշմամբ վաղը Աննա Սարգսյանը կհանդիպի Լիլիթ Մկրտչյանի հետ: