A
A
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ալժիրի նախագահին
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկային՝ Ալժիրի Բուֆարիկի օդանավակայանի մերձակայքում ռազմական ինքնաթիռի կործանման կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Ալժիրի Բուֆարիկի օդանավակայանի մերձակայքում ռազմական ինքնաթիռի ողբերգական կործանման մասին, որը բազմաթիվ անմեղ զոհերի պատճառ դարձավ։ Իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն»: Հիշեցնենք, որ ինքնաթիռի վթարի պատճառով զոհվել է 257 մարդ։