Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանությունը պետք է սիրի ժողովրդին, ժողովուրդը՝ իշխանությանը» (տեսանյութ)

Հասարակություն
david-gasparyan

Երկրում փոփոխություններ են կատարվում, սակայն ղեկավարությունը մնում է նույնը: Գրականագետ Դավիթ Գասպարյանը իշխանություններին կոչ է անում երկրում տնտեսություն ձեւավորել, կանխել արտագաղթը եւ  դեմքով շուռ գալ դեպի ժողովուրդը, քանի որ այս վիճակում ապրելը վայել չէ մեր ժողովրդին:  «Մենք երկու բեւեռների մեջ ենք:  Մի կողմում ժպիտ է, հարստություն է, ունեւորությունն է ծաղկում,  իսկ զգալի մասում  մեծ  անկում է, հուսահատություն, դժվարություն, հազար ու մի բաներ»,- ասում է գրականագետը:  Քանդակագործ  Ֆերդինանդ Առաքելյանն էլ մեր երկրում ամենամեծ խնդիրը համարում է այն, որ  իշխանությունը պետք է սիրի ժողովրդին, իսկ  ժողովուրդը՝ իշխանությանը. «Իսկ դա անելու համար արդեն ավելի լավ պետք է  աշխատեն, քան երբեւիցե: Ժողովուրդը սպասում է դրան: Խոսում ենք արտագաղթից, ինչից է դա ՝ աշխատանք չունենալուց:  Հույս ունենանք,  որ լավ կլինի, որովհետեւ սրանից վատ էլ չի կարող լինել»:    Բանախոսները վստահ են՝ միայն աշխատանքով կարելի է ժողովրդի մոտ վստահություն ձեւավորել: